Գլխավոր Ավելին

Հաճախ տրվող հարցեր

Հիվանդանոցի կայքում՝ https://mikayelyan.am/page27-27-doctors ներկայացված է բուժանձնակազմը, նաև նրանց հեռախոսահամարները։  Բժիշկների մոտ խորհրդատվության գրանցվելու համար պետք է զանգահարել նշված հեռախոսահամարներով, իսկ դրանց բացակայության դեպքում հիվանդանոցից ճշտել բժշկի օգնականի, բժշկի հեռախոսահամարը։

Հետազոտություններին հերթագրվելու համար պետք է դիմել համապատասխան ծառայության։

  • Էնդոսկոպիկ հետազոտությունների համար (գաստրոսկոպիա և կոլոնոսկոպիա) պետք է դիմել Էնդոսկոպիայի կլինիկա՝ 093324273 հեռախոսահամարով։
  • Համակարգչային տոմոգրաֆիայի (ԿՏ) հերթագրվելու համար 033820303 հեռախոսահամարով։ 
  • Դուպլեքս հետազոտության համար զանգահարել 099228899 հեռախոսահամարով։
  • Լաբորատոր հետազոտությունների համար զանգահարել 033026541 հեռախոսահամարով։
  • Լաբորատոր հետազոտությունների համար հերթագրումը իրականացվում է տեղում, մյուս հետազոտությունների համար` նախապես։
  • Պաթանատոմիական կլինիկայից հետազոտության պատասխանների պատրաստ լինելը ճշտելու համար պետք է զանգահարել 096240303 հեռախոսահամարով։

Պետք է նախապես զանգահարել Ձեր ապահովագրական ընկերություն, ներկայացնել հայտը, թե որ բժշկական կենտրոնում և ում մոտ եք ցանկանում գրանցվել խորհրդատվության: Հայտը գրանցելուց հետո մեր բուժկենտրոնի ապահովագրության սպասարկման բաժնի օպերատորը կապ է հաստատում շահառուի հետ և հրավիրում բժշկի մոտ նախօրոք ամրագրված ժամին:

Ապահովագրված անձը մեր կլինիկայում սպասարկվում է շատ արագ՝ առանց հավելյալ խոչընդոտների: Նրան ուղեկցում են բժշկի մոտ՝ խորհրդատվության, որից հետո բժշկի կողմից գրված տեղեկանքով օնլայն ստանում են ապահովագրական ընկերության կողմից հաստատումը, այնուհետև շատ կարճ ժամանակահատվածում իրականացվում են նշանակված հետազոտությունները:

Իսկ թե ինչ ծառայություններից կարող են օգտվել՝ կախված է բժշկական ապահովագրության տեսակից, փաթեթները և դրանով նախատեսվող ծառայությունները տարբեր են: Պայմանագրում ներկայացվում է, թե տարեկան ինչ ծառայություններ կարող եք ստանալ, որ դեպքում է ապահովագրական ընկերությունը փոխհատուցում և ինչքանով:  

Նշենք, որ մեր հիվանդանոցը համագործակցում է Հայաստանում գործող բոլոր ապահովագրական ընկերությունների հետ և սպասարկում է նրանց կողմից ապահովագրված անձանց։

Ապահովագրության հարցերով կարող եք զանգահարել համապատասխան բաժին՝ 041600145 հեռախոսահամարով։

Սոցփաթեթի այն շահառուները, որոնց աշխատավարձը 200 001 դրամ և ավելի է, 2026թ. հունվարի 1-ից ընդգրկված են առողջության համընդհանուր ապահովագրական համակարգում: Իսկ սոցփաթեթի այն շահառուները, որոնց աշխատավարձը 200 000 դրամից պակաս է, նրանք կշարունակեն սպասարկվել սոցփաթեթի շրջանակում:

Սոցիալական փաթեթի շահառուն պլանային բուժօգնության դեպքում պետք է նախ հերթագրվի իր ընտանեկան բժշկի կամ թերապևտի մոտ այցելելու համար, որից հետո, ելնելով գործելակարգերից, բժիշկը կկազմակերպի անձի խորհրդատվությունները, ախտորոշիչ հետազոտությունները և բուժումը։ Այսինքն՝ տեղամասային պոլիկլինիկայում թերապևտի տրամադրած ուղեգրով արդեն կարելի է գրանցվել մեր հիվանդանոցում նախընտրելի մասնագետի մոտ բուժում ստանալու կամ վիրահատվելու համար: Սոցփաթեթի շահառուները պետք է բժշկական կենտրոն ներկայացնեն անձը հաստատող փաստաթուղթ, ունենան էլեկտրոնային ուղեգիր, ինչպես նաև տեղեկացնեն սոցիալական փաթեթի շահառու հանդիսանալու մասին:

Շտապ և անհետաձգելի դեպքերում անձը կամ դիմում է շտապօգնության ծառայություն կամ ինքնուրույն հասնում է բժշկական կենտրոն:

 

2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանում ներդրվել է Առողջության համընդհանուր ապահովագրության (ԱՀԱ) համակարգը՝ փուլային տարբերակով:

 

1․ Ովքե՞ր կարող են բուժօգնություն ստանալ համընդհանուր ապահովագրության շրջանակում։

Հայաստանի Հանրապետության քաղաքացի և ռեզիդենտ

 • Մինչև 18 տարեկանները

• Առանց ծնողական խնամքի մնացած 18-23 տարեկանները

• Առանց ծնողական խնամքի մնացած առկա ուսուցմամբ սովորող մինչև 26 տարեկանները

• 65 + տարիքի քաղաքացիները

• Հաշմանդամության 1-3-րդ խումբ ունեցող քաղաքացիները, ֆունկցիոնալության խորը, ծանր, միջին սահմանափակում ունեցող անձինք

• Զոհված զինծառայողների ընտանիքների անդամները

• Չեռնոբիլի ատոմակայանի վթարի վերացման աշխատանքների մասնակիցները

• Համաշխարհային պատերազմի մասնակիցները և նրանց հավասարեցված անձինք

• Բռնադատվածները

• Հաշմանդամության զինվորական կենսաթոշակ ստացող նախկին զինծառայողները

• Հաշմանդամություն ունեցող երեխայի ծնողներից մեկը, որդեգրողը, խնամակալը կամ հոգաբարձուն

• Անապահովության միավոր կամ աստիճան ունեցող ընտանիքի անդամը՝ Կառավարության որոշմամբ սահմանված դեպքերում և կարգով • 200 001 դրամ և ավելի աշխատավարձ ստացողները •

 2 400 001 դրամ և ավելի համախառն եկամուտ ունեցող ԱՁ-ներ և նոտարները:

 

2․ Ինչպե՞ս է անձը ստանալու բուժօգնություն առողջության ապահովագրության շրջանակում:

Շտապ և անհետաձգելի դեպքերում անձը կամ դիմում է շտապօգնության ծառայություն կամ ինքնուրույն հասնում է բժշկական կենտրոն: Բժշկական կենտրոնում, գնահատելով պացիենտի վիճակը, համաձայն ցուցումների և գործելակարգերի` անձը կարող է հոսպիտալացվել կամ «Emergency» ծառայությունում ստանալ համապատասխան ծառայություններ՝ դուրս գրվել և ուղղորդվել առողջության առաջնային պահպանման օղակ:

Պլանային դեպքերում անձը պետք է հերթագրվի իր ընտանեկան բժշկի կամ թերապևտի մոտ այցելելու համար, որից հետո, ելնելով գործելակարգերից, բժիշկը կկազմակերպի անձի խորհրդատվությունները, ախտորոշիչ հետազոտությունները և բուժումը։ Այսինքն՝ տեղամասային պոլիկլինիկայում թերապևտի տրամադրած ուղեգրով արդեն կարելի է գրանցվել մեր հիվանդանոցում նախընտրելի մասնագետի մոտ բուժում ստանալու համար:

Կանխարգելիչ այցի կամ սքրինինգային հետազոտությունների համար պարտադիր չէ հերթագրվել և այցելել բժշկի, անձը կարող է հերթագրվել հետազոտության համար բոլոր այն բժշկական կազմակերպություններում, որոնք սքրինինգային հետազոտություն իրականացնելու համար Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի հետ կունենան պայմանագիր։

Ապահովագրության փաթեթում ներառված հիվանդությունների, ախտորոշումների, սքրինինգների, ինչպես նաև դեղերի կոնկրետ ցանկերը հասանելի են «Արմեդ» հավելվածում, Առողջապահության նախարարության և Հիմնադրամի պաշտոնական կայքերում:

Արտահիվանդանոցային պետական պատվեր գործում է հետևյալ ծառայությունների դեպքում․

1․Համակարգչային տոմոգրաֆիա

2․ Գաստրոսկոպիա

3․ Կոլոնոսկոպիա

Ստացիոնար բուժօգնության համար պետք է ներկայացնել

1․ անձը հաստատող փաստաթուղթ,

2․ Էլեկտրոնային ուղեգիր,

3․Առողջապահության նախարարության կողմից պետական պատվերի շրջանակում ընդգրկված սոցիալական խմբին պատկանելու մասին փաստաթուղթ։

Գնացուցակը հրապարակված է մեր կայքում՝ https://mikayelyan.am/page93-93-։

Թափուր հաստիքների մասին հայտարարությունները պարբերաբար տեղադրում ենք մեր կայքում։ Կարող եք Ձեր ինքնակենսագրականը ուղարկել info@mikayelyan.am էլեկտրոնային հասցեին, թափուր հաստիք լինելու պարագայում Ձեր թեկնածությունն անպայման կդիտարկվի։